Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության պատվիրակությանը
12.06.2018
Ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը, բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ առկա համագործակցությունը, անդրադարձել են ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին: Քննարկվել են նաև ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի, մասնավորապես՝ «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագրի» նախապայմանների կատարման ընթացքը:

Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել տարբեր ոլորտներում ՀՀ-ի բարեփոխումների գործընթացներին՝ Հայաստանի համար հասանելի ԵՄ աջակցության գործիքների շրջանակներում:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: