ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին
15.10.2021
Ֆինանսների նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման եւ հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվենսոնն իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը՝ նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը եւ պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

Մարոկկոյի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՎԶԵԲ ենթակառուցվածքների, Եվրասիայի,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթացը

Արդիականացումը ավելի թիրախային դարձնելու եւ գործառնական խնդիրները վերահանելու նպատակով՝ Ֆինանսների նախարարությունը եւ Բաց կառավարման գործընկերության քարտուղարությունը հայտարարում են առաջարկների հավաքագրման գործընթաց: Այն կազմակերպությունները