Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության աշխատակիցների միջև կազմակերպվել է շախմատի մրցաշար
13.04.2023
Ֆինանսների նախարարության աշխատակիցների միջև կազմակերպվել է շախմատի մրցաշար

Կարևորելով կազմակերպական մշակույթի նշանակությունն ու մեծ դերը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների ինքնաիրացման գործընթացի բարելավման գործում՝ ապրիլի 11-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի գլխավորությամբ Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է կանանց և տղամարդկանց շախմատի մրցաշար Նախարարության աշխատակիցների շրջանում:

Տղամարդկանց մրցաշարում հաղթող է ճանաչվել սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ Սերգեյ Սանթրոսյանը, իսկ կանանց մրցաշարում՝ միջազգային համագործակցության վարչության ավագ մասնագետ Անի Սարգսյանը:

Նմանատիպ մշակութային միջոցառումները նպատակ ունեն խթանել աշխատակիցների նրանց ներուժի բացահայտման գործընթացը, ինչը ժամանակակից մասնագիտական աշխարհում մրցունակության ապահովման առավելությունն է:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...