Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ԱՄՀ գործընկերների հետ քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
21.03.2023
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ԱՄՀ գործընկերների հետ քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Այսօր՝ մարտի 21-ին, Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Էդուարդ Հակոբյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին և ԱՄՀ այլ պաշտոնյաներ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՀ հետ Հայաստանի պահուստային ծրագրի իրականացման վերանայման ընթացիկ առաքելության ամփոփիչ արդյունքերը: Անդրադարձ է կատարվել նաև ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացիկ իրավիճակին և հնարավոր նոր հենանիշների ներառմանը:

Կողմերը կարևորել են ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)