Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱԶԲ 56-րդ տարեկան հանդիպմանը
02.05.2023
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱԶԲ 56-րդ տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ք.Ինչոնում (Հարավային Կորեա) մասնակցում են Ասիական զարգացման բանկի հերթական՝ 56-րդ տարեկան հանդիպմանը:

Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել է Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալի հետ հանդիպմամբ։ Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԱԶԲ պորտֆելին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել իրականացման փուլում գտնվող ծրագրերի ընթացքին և առաջիկայում նախատեսվող նոր նախաձեռնություններին։

Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոնալդ Լամբերտի հետ, ով առաջիկայում կստանձնի իր պաշտոնը։ Կողմերը քննարկել են ապագա համագործակցությանն առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերի միջոցով էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ՀՀ-ԱԶԲ արդյունավետ փոխգործակցությունը։

Պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել նաև ԱԶԲ մասնավոր հատվածի գործառնությունները համակարգող թիմի հետ։ Հաշվի առնելով, որ ԱԶԲ կազմակերպական վերանայման արդյունքում նախատեսվում է մասնավոր հատվածի ֆինանսավորման և ոչ սուվերեն գործառնությունների ավելացում՝ հայկական կողմը կրկին ընդգծել է այդ ուղղությամբ ՀՀ-ԱԶԲ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ ոլորտի գնահատման, նոր գործիքների, մեխանիզմների մշակման, ինչպես նաև գիտելիքի և փորձի փոխանակման և կարողությունների զարգացման միջոցով։

Առանձին հանդիպում է կայացել նաև ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, այդ թվում՝ ՕՊԵԿ-ի կողմից իրականացվող ընթացիկ բյուջետային աջակցության ծրագրին առնչող հարցեր։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)