Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունում քննարկվել է հարկային բարեփոխումների իրականացման ռազմավարության նախագիծը
27.11.2019
Ֆինանսների նախարարությունում քննարկվել է հարկային բարեփոխումների իրականացման ռազմավարության նախագիծը

ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների իրականացման ռազմավարության» նախագիծը և գույքային հարկերի համակարգի բարեփոխումների ուղղությունները: Փոխնախարարի խոսքով, ռազմավարության նախագիծը նախանշում է ոլորտի փոփոխությունների հիմնական ուղղությունները: «Նման փաստաթղթերը կարևոր են այն առումով, որ քիչ, թե շատ կանխատեսելի գործողություններ են նախանշում», -ասել է փոխնախարարը:

Հարկային բարեփոխումների ոլորտի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթում նախանշվում է 7 հիմնական ուղղություն:

«Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների իրականացման ռազմավարության» նախագիծը, Արման Պողոսյանի խոսքով, պետք է կառավարության հաստատման ներկայացվի մինչև տարեվերջ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության կողմից առաջարկված՝ hարկային օրենսդրության փոփոխությունները հնարավորինս համակարգված իրականացնելու հետ կապված և Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստերի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր: 

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը առաջարկել է հաջորդ նիստի ընթացքում քննարկել Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը»: Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստերի շրջանակում քննարկում կազմակերպելու առաջարկն ընդունվել է: 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Սլովենիայի ֆինանսների նախարարին

Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարար Կլեմեն Բոստյանչիչի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)