Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ասիական զարգացման բանկի գործընկերների հետ քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
27.03.2023
Ասիական զարգացման բանկի գործընկերների հետ քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործընկերների հետ:

Քննարկմանը ներկա են եղել ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քսիահոնգ Յանգը, տնօրենի խորհրդական Քոլին Հուերթերը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ինչպես նաև ԱԶԲ այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ԱԶԲ հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև երկրի ռազմավարությանը և դրանում ընդգրկվելիք հնարավոր նոր ուղղություններին:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: