Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունը այժմ մշակում է բրենդավորման, աշխատակիցների ներգրավվման ծրագրեր ու ռազմավարություններ․ Կարեն Սարգսյան
01.11.2023
Ֆինանսների նախարարությունը այժմ մշակում է բրենդավորման, աշխատակիցների ներգրավվման ծրագրեր ու ռազմավարություններ․ Կարեն Սարգսյան

ՀՀ Ֆինանսների նախարարությունը մասնակցել է Career City Fest 2K23 | Special Edition աշխատաշուկային՝ ներկայացնելով Նախարարության՝ նոր երիտասարդ կադրեր ներգրավվելուն ուղղված քաղաքակնությունը: Միջոցառման շրջանակում Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը պանելային քննարկմանն անդրադարձել է պետություն-մասնավոր երկխոսությանը, աշխատաշուկայի մարտահրավերներին ու հնարավորություններին, ինչպես նաև խոսել պետության՝ որպես գործատուի ներկայացվածության մասին։

«Պետությունն իր գերատեսչություններով միշտ էլ բաց է եղել բոլորի համար։ Դաշտը մրցակցային է, մասնավոր սեկտորում լավագույն աշխատակիցներին առաջարկներ անելու հնարավորությունները մեծ են, երևի թե դա է պատճառը, որ ժամանակի ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել մասնավոր ընկերություններին»,- նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պատճառը ոչ թե պետական համակարգում արտոնությունների բացակայությունն է, այլ այն, որ մասնավոր հատվածը ավելի նախաձեռնող ու առաջամարտիկ է այս առումով։

«Այժմ էլ ֆինանսների նախարարությունը մշակում է ռազամավարություններ, ծրագրեր, որոնք ուղղված են բրենդավորմանը, աշխատակիցների ներգրավվմանը և այլն»,- նշել է Կարեն Սարգսյանը։

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...