ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց
28.09.2021
Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց

ՀՀ վարչապետի` գնումների համակարգը շարունակական բարելավելու հանձնարարականի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում փոփոխությունների կատարման հերթական գործընթացը:

Կարեւորելով պատվիրատուների ներգրավվածությունը հիշյալ գործընթացին՝ անցնող երկու շաբաթների ընթացքում Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի եւ նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են կառավարության ծրագրով եւ պետական բյուջեով նախատեսված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմանագրերի կնքմանը եւ կատարմանը վերաբերող հնարավոր խնդիրներն ու դժվարությունները՝ մեթոդական ապահովման շրջանակում դրանց արձագանքելու եւ ընթացակարգերը սահմանված պայմաններով կազմակերպելու համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունը հաստատեց 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսային եւ 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման ծրագրերը

Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նշել, որ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրով սահմանված նպատակների եւ քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան եւ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կողմից կնքված պայմանագրի և հաշիվ վավերագրերի վերաբերյալ

  • Էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման պայմանագիր
  • Ապրանքների առաքման հաշիվ...