Ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչություն
Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-
Վարչության հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը՝ իր իրավասությունների շրջանակներում, մասնավորապես պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից՝
- պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման հավանականության, ինչպես նաև վատթարացումից բխող չնախատեսված լրացուցիչ պետական ծախսերի չափերի գնահատումը առանձնահատուկ (idiosyncratic) և համակարգային (systematic) ռիսկերի տեսանկյունից.
- պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով գործող պայմանագրերից բխող պայմանական պարտավորությունների՝ փաստացի պարտավորությունների վերափոխման հավանականության և ազդեցության չափի գնահատումը առանձնահատուկ (idiosyncratic) և համակարգային (systematic) ռիսկերի տեսանկյունից.
- պետության ստանձնած այլ պայմանական պարտավորությունների՝ փաստացի պարտավորությունների վերափոխման հավանականության և ազդեցության չափի գնահատումը առանձնահատուկ (idiosyncratic) և համակարգային (systematic) ռիսկերի տեսանկյունից.
- ենթակառուցվաքային ոլորտում և հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գործող, ինչպես նաև բյուջետային վարկեր (ենթավարկեր) և երաշխիքներ ստացող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) գծով ֆիսկալ ռիսկերի գնահատումը (այդ թվում՝ վարկունակության) և հնարավոր բացասական ազդեցության նվազեցման/զսպման մեխանիզմների մշակումը.
- պետության դեմ իրականացվող դատական վարույթներից բխող հնարավոր չնախատեսված լրացուցիչ պետական ծախսերի հավանականության և չափերի գնահատումը.
- ֆինանսաբանկային համակարգի գործունեությունից բխող չնախատեսված լրացուցիչ պետական ծախսերի չափերի գնահատումը առանձնահատուկ (idiosyncratic) և համակարգային (systematic) ռիսկերի տեսանկյունից.
- բնապահպանական ոչ բարենպաստ իրավիճակների ի հայտ գալու հավանականության, ինչպես նաև դրանից բխող չնախատեսված լրացուցիչ պետական ծախսերի չափերի գնահատումը.
- վերը չնշված ոլորտներում պետական բյուջեից չնախատեսված լրացուցիչ ծախս ենթադրող (հավանական) իրավիճակների ի հայտ գալու պայմաններում լրացուցիչ պետական ծախսերի հավանականության և չափերի գնահատումը.
- կենսաթոշակային համակարգի փոփոխությունների արդյունքում ֆիսկալ ազդեցություն ենթադրող իրավիճակների ի հայտ գալու հավանականության և լրացուցիչ ծախսերի չափերի գնահատումը.
- ֆիսկալ ռիսկերի գնահատման միջազգային փորձի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան կարողությունների ստեղծման առաջարկությունների ներկայացումը։
- ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության գործառույթները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2024 թվականի ապրիլի 11-ի N 98-Լ հրամանի:
- ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության մասնագիտական գիտելիքների շրջանակը՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի հուլիսի 1-ի N 888-Ա հրամանի: