Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

Ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչություն

Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-

Վարչության հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը՝ իր իրավասությունների շրջանակներում, մասնավորապես պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից՝

  1. պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման հավանականության, ինչպես նաև վատթարացումից բխող չնախատեսված լրացուցիչ պետական ծախսերի չափերի գնահատումը առանձնահատուկ (idiosyncratic) և համակարգային (systematic) ռիսկերի տեսանկյունից.
  2. պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով գործող պայմանագրերից բխող պայմանական պարտավորությունների՝ փաստացի պարտավորությունների վերափոխման հավանականության և ազդեցության չափի գնահատումը առանձնահատուկ (idiosyncratic) և համակարգային (systematic) ռիսկերի տեսանկյունից.
  3. պետության ստանձնած այլ պայմանական պարտավորությունների՝ փաստացի պարտավորությունների վերափոխման հավանականության և ազդեցության չափի գնահատումը առանձնահատուկ (idiosyncratic) և համակարգային (systematic) ռիսկերի տեսանկյունից.
  4. ենթակառուցվաքային ոլորտում և հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գործող, ինչպես նաև բյուջետային վարկեր (ենթավարկեր) և երաշխիքներ ստացող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) գծով ֆիսկալ ռիսկերի գնահատումը (այդ թվում՝ վարկունակության) և հնարավոր բացասական ազդեցության նվազեցման/զսպման մեխանիզմների մշակումը.
  5. պետության դեմ իրականացվող դատական վարույթներից բխող հնարավոր չնախատեսված լրացուցիչ պետական ծախսերի հավանականության և չափերի գնահատումը.
  6. ֆինանսաբանկային համակարգի գործունեությունից բխող չնախատեսված լրացուցիչ պետական ծախսերի չափերի գնահատումը առանձնահատուկ (idiosyncratic) և համակարգային (systematic) ռիսկերի տեսանկյունից.
  7. բնապահպանական ոչ բարենպաստ իրավիճակների ի հայտ գալու հավանականության, ինչպես նաև դրանից բխող չնախատեսված լրացուցիչ պետական ծախսերի չափերի գնահատումը.
  8. վերը չնշված ոլորտներում պետական բյուջեից չնախատեսված լրացուցիչ ծախս ենթադրող (հավանական) իրավիճակների ի հայտ գալու պայմաններում  լրացուցիչ պետական ծախսերի հավանականության և չափերի գնահատումը.
  9. կենսաթոշակային համակարգի փոփոխությունների արդյունքում ֆիսկալ ազդեցություն ենթադրող իրավիճակների ի հայտ գալու հավանականության և լրացուցիչ ծախսերի չափերի գնահատումը.
  10. ֆիսկալ ռիսկերի գնահատման միջազգային փորձի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան կարողությունների ստեղծման առաջարկությունների ներկայացումը։

 

 

  • ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության գործառույթները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2022 թվականի օգոստոսի 22-ի N 291-Լ հրամանի:
  • ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության մասնագիտական գիտելիքների շրջանակը՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 2022 թվականի օգոստոսի 22-ի N 995-Ա հրամանի: 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...