Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը մասնակցել է բարեգործության ոլորտի «Ջատագովության խմբի» հանդիպմանը
20.04.2023
ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը մասնակցել է բարեգործության ոլորտի «Ջատագովության խմբի» հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը մասնակցել է «Հարկ վճարողի օրը» տեղի ունեցած բարեգործության ոլորտի «Ջատագովության խմբի» հանդիպմանը:

Հանդիպմանը ներկա են եղել պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններ։

Կազմակերպված հանդիպում-քննարկման նպատակն էր  համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում բարեգործության ոլորտի զարգացմանն ու ոլորտային բարեփոխումների կայացմանը։ Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից փորձ է արվել վերլուծել բարեգործության համաշխարհային միտումները, բարեգործության վրա ազդող համընդհանուր գործոնները և այդ գործոնների խթանման ուղղությամբ տարբեր երկրների պետական քաղաքականության ձևերը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում բարեգործության ոլորտի իրավական և օրենսդրական ընթացիկ իրավիճակին, ինչպես նաև պետական կառույցների և ՔՀԿ-ների ներկայացուցիչների կողմից ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ՝  ի նպաստ քաղաքականության փաստաթղթի մշակմանն ու  բարելավմանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: