Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանդիպում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանի հետ
03.10.2019
Հանդիպում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:

Նախարար Ջանջուղազյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները և բարեփոխումների օրակարգը: Նա կարևորել է տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների հանձնառությունը և կարողությունների զարգացումը ծրագրերի արդյունավետ իրականացման համատեքստում: Նախարարն անդրադարձել է նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտում շարունակական բարեփոխումներին, հարկաբյուջետային կանոնների տրամաբանությանը, հարկային ոլորտի փոփոխություններին, ինչպես նաև պետական պարտքի կառավարմանն ու գործարար միջավայրի համար նպաստավոր և հավասար պայմաններ ստեղծելուն:

Դեսպան Թիդեստրոմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համագործակցության ընդլայնմանը մի շարք ուղղություններով: Երկկողմ կարևորվել է գործակցային հարաբերությունների զարգացումը թե´ պետական, թե´ մասնավոր հատվածներում:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: