Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանեսօղլյան Գեվորգ

13.12.1931թ.-11.09.1933թ.

Հանեսօղլյան Գևորգ Սարիբեկի (1891-1938)

20-րդ դարի սկզբներին Անդրկովկասի տարբեր քաղաքներում աշխատել է տպարաններում` որպես գրաշար։ 1921-1928թթ. աշխատել է Ալեքսանդրապոլի (այնուհետև` Լենինական, այժմ` Գյումրի) կուսակցական և պետական մարմիններում տարբեր պաշտոններում, 1926-1928թթ. եղել է Լենինականի, իսկ 1928-1930թթ.` Երևանի գավառային խորհրդի նախագահ։ 1930-1931թթ. ղեկավարել է անդրշինանյութ տրեստը։ 1931թ. դեկտեմբերից մինչև 1933թ. սեպտեմբեր եղել է ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար։ 1933-1934թթ. ղեկավարել է հանրապետության արհմիությունների խորհուրդը։ 1934-1936թթ. աշխատել է ՀԿԿ Երևան քաղկոմի քարտուղար, ապա ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմ։ 1936-1937թթ. եղել է ՀԽՍՀ կենտգործկոմի նախագահ։ 1938թ. գնդակահարվել է։