Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հարկային օրենսգրքի փոփոխությունները ընդունվեցին և Հայաստանում «Trade-in» համակարգի ներդրման համար բարենպաստ դաշտ կստեղծվի
27.05.2021
Հարկային օրենսգրքի փոփոխությունները ընդունվեցին և Հայաստանում «Trade-in» համակարգի ներդրման համար բարենպաստ դաշտ կստեղծվի

Այսօր, մայիսի 27-ին Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը`կից փաթեթով:

Ավելի վաղ Ազգային ժողովում օրենսդրական փաթեթի քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել էր, որ նախագծի նպատակը ավտոմեքենաների առքուվաճառքի ոլորտում «Trade-in» համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:

Ներկայումս «Trade-in» համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից:

Մյուս կողմից, տվյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից որպես հարկային գործակալ եկամտային հարկ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա` խոչընդոտելով համակարգի զարգացումը:

Նախագծով առաջարկվում է, որ միջնորդ կազմակերպությունը ազատվի որպես հարկային գործակալ 10 տոկոսի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, իսկ տրանսպորտային միջոցի հետագա վաճառքի պարագայում ավելացված արժեքի հարկը հաշվարկի՝ որպես բազա վերցնելով ոչ թե վաճառքի գինն առանց անուղղակի հարկերի, այլ՝ վաճառքի գնի և ֆիզիկական անձից ձեռքբերման գնի դրական տարբերությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավորները առաջարկություն չէին ներկայացրել: Միակ առաջարկությունը ներկայացրել էր Կառավարությունը, որի համաձայն, «Trade-in» համակարգից կարող են օգտվել կազմակերպությունները և ոչ թե անհատ ձեռնարկատերերը:

Կառավարությունն ակնկալում է, որ առաջարկվող փոփոխությունները  կվերացնեն «Trade-in» համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները: 

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: