Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
10.09.2021
Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Նախարար Խաչատրյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը:

Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցեր:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...