Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է. Ֆինանսների նախարարը հանդիպել է ՀԲ պատվիրակության հետ
06.09.2021
Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է. Ֆինանսների նախարարը հանդիպել է ՀԲ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի եւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին  պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: Պարոն Մոլինեուսն ընդգծել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է եւ լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով: Նա վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում եւ հասնել գործընկերային ավելի բարձր մակարդակի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի, հանրային ֆինանսների կառավարման ոլորտի, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավումներին:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: