ԹԵԺ ԳԻԾ
07.05.2021
Հայտարարություն բաց հայտագրման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականից հանդիսանում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) մասնակից երկիր:

Ծրագրի երկրորդ` 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում որպես հսկողության համակարգման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծրագրի շահառու կազմակերպությունները պարտավոր են ենթարկվել ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի հավաստիության աուդիտի, ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է բաց հայտագրում, որի նպատակն է ձևավորել աուդիտորական կազմակերպությունների նոր ցուցակ, որում ներառված աուդիտորական կազմակերպությունները իրավասու կլինեն իրականացնել Ծրագրի շահառուների ծախսերի հավաստիության աուդիտը:

 

Աուդիտորական կազմակերպությունների ցուցակում ներառվելու նպատակով կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝

  • գրանցված լինի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն հավատարմագրված մասնագիտացված կառույցի աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում.
  • ունենա ՀՀ աուդիտորական ծառայությունների շուկայում գործունեության առնվազն հինգ տարվա փորձ.
  • վերջին 5 տարիների ընթացքում ունենա միջազգային դոնորների կողմից ֆինանսավորված առնվազն 3 ծրագրերի աուդիտի փորձ.
  • աուդիտի թիմում ներգրավի առնվազն մեկ անդամ, ով կունենա առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում և հետևյալ միջազգային որակավորումներից մեկը՝ ACCA, CPA, CFA կամ այլ համարժեք որակավորում.
  • աուդիտի թիմի անդամների առնվազն կեսը պետք է ունենան «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված աուդիտորի որակավորում.
  • աուդիտի թիմի բոլոր անդամները պետք է ունենան անգլերենի գերազանց իմացություն:

 

Վերը նշված ցանկում ներառվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • հավաստում առ այն, որ կազմակերպությունը գրանցված է հավատարմագրված մասնագիտացված կառույցի աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում.
  • աուդիտորական կազմակերպության կողմից վերջին 5 տարվա ընթացքում միջազգային դոնորների կողմից ֆինանսավորված առնվազն 3 ծրագրերի աուդիտի իրականացման փաստը հավաստող փաստաթղթերը.
  • աուդիտի թիմի անդամների ցանկը և նրանց ինքնակենսագրականները,
  • աուդիտի թիմի անդամների որակավորման վկայականների պատճենները և հավաստումներ, որ այդ վկայականները գործում են.
  • հավաստում առ այն, որ աուդիտի թիմի բոլոր անդամները գերազանց տիրապետում են անգլերենի:

 

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով մինչև ս.թ. մայիսի 21-ը ներառյալ` ուղարկելով secretariat@minfin.am կամ mariam.hamamtsyan@minfin.am էլ.փոստի հասցեներին:

Սահմանված չափանիշները բավարարող աուդիտորական կազմակերպությունների ցուցակը կհրապարակվի ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ www.minfin.am:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 011-800-214 հեռախոսահամարով: