Հարգելի քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի ապրիլի 16-ին «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրվել է որպես «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի իմաստով հավատարմագրված մասնագիտացված կառույց։
Վերը նշվածով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասը և «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2020 թվականի ապրիլի 17-ից հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու և աուդիտորի որակավորում ստանալու դիմումներ այլևս չի ընդունում։
Մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը ներառյալ ստացված դիմումներին սահմանված կարգով ընթացք կտրվի։