Աճուրդը կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում, 2020 թ. մարտի 9-ին՝ ժամը 10:00-ին: Կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության սեփականություն հանդիսացող՝ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի)` թղթե կրիչով փաստաթղթերի (գործերի), աճուրդ-վաճառք՝ հոլանդական աճուրդային եղանակով:
Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ 1՝ 700 կգ – 1200 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր (գործեր)` թղթե կրիչով փաստաթղթեր (գործեր), մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, նախավճարը՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները
բ. աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթը:
Նախավճարը վճարվում է 900000904152 հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 18.00-ն ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեով՝ մասնակցի վկայական ստանալու համար:
Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է վճարել լոտի գինը 900000904152 հաշվին` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 011800156 հեռախոսահամարին կամ այցելել ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայք՝ www.minfin.am: Աճուրդի կազմակերպման վայրում կանոնակարգը կարող է տրամադրվել աճուրդի մասնակցին՝ համապատասխան դիմումի հիման վրա:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1
Հեռ.` +37411800156
Էլ. փոստ` secretariat@minfin.am