Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀԲ/ԱՄՀ գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը շարունակում է հանդիպումները միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ
13.04.2023
ՀԲ/ԱՄՀ գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը շարունակում է հանդիպումները միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակության ներկայացուցիչները ապրիլի 12-ին հանդիպումներ են ունեցել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի և ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական վերջին զարգացումների շուրջ, քննարկել են Հայաստանի տնտեսական հեռանկարները գլոբալ արդի մարտահրավերների համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ Պահուստային ծրագրի ընթացքին ու նախանշված բարեփոխումների իրականացմանը:

Հայկական պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև «Մուդիզ» (Moody’s) միջազգային վարկանիշային գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական ներկա իրավիճակն ու տնտեսական վերջին զարգացումները:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: