Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի 2018 թ. առաջին կիսամյակի ամփոփ տվյալները
07.09.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի 2018 թ. առաջին կիսամյակի ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2018 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի ամփոփ տվյալները: Ըստ այդմ՝ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 8.3%, ինչին համեմատաբար մեծ նպաստ է ունեցել ծառայությունների ոլորտը:

Միջին գնաճն առաջին կիսամյակում կազմել է 2.4 տոկոս, արտաքին ապրանքաշրջանառությունը՝ 3 մլրդ 476 միլիոն դրամ, կամ 2017թ-ի առաջին 6 ամիսների համեմատ աճել է 29 տոկոսով:

«Առաջին կիսամյակում միջին աշխատավարձի չափն արձանագրվել է 168 հազար դրամ։ Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է շուրջ 141 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 186 հազար դրամ․ շարունակվել է խզումը պետական և մասնավոր հատվածների միջև »,-ասել է Ջանջուղազյանը:

2018 թվականի առաջին 6 ամիսներին եկամուտների ճշտված ցուցանիշը կազմել է շուրջ 628 մլրդ դրամ, ճշտված ծախսերը՝ 738 մլրդ, արդյունքում՝ ճշտված դեֆիցիտի մակարդակը կազմել է 110․6 մլրդ դրամ։  Եկամուտների փաստացի մեծությունը կազմել է 606․5 մլրդ դրամ,  ծախսերինը՝ 610․3 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը կազմել է 3․9 մլրդ դրամ։

«Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով պետական պարտքը կազմել է 6 մլրդ 704 մլն դոլար, որից կառավարության պարտքը՝ 6 մլրդ 134 մլն դոլար, իսկ մնացածը կազմել է Կենտրոնական բանկի պարտքը։ Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է  շուրջ 4 մլրդ 879 մլն դոլար, իսկ մնացածը ներքին պարտքն է», -նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: