Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է  ՀՀ-ում  ԵԶԲ ներկայացուցչության տնօրենին
25.05.2018
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԶԲ ներկայացուցչության տնօրենին
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին:
Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրենը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության, ինչպես նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակներում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին և հեռանկարներին, թե՛ մասնավոր հատվածում, և թե՛ պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում կարևորվել է ընթացիկ արդյունավետ գործակցությունը Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տարբեր նախաձեռնությունների շրջանակներում:
Նախարար Ջանջուղազյանը ողջունել է մասնավոր հատվածում նոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված ջանքերը:
 
Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է 2006 թվականին Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից: Հայաստանի Հանրապետությունը Բանկին միացել է 2009թ.:
Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: