Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակության հետ
14.11.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակության հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով առկա փոխգործակցության մակարդակը, քննարկել են Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ոլորտներում ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության հեռանկարները:  Առանձնահատուկ կարևորվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրն ու ԵՆԲ մասնակցությունը ծրագրի ֆինանսավորմանը:

Թերեզա Չերվինսկան վերահաստատել է ԵՆԲ-ի՝ որպես Եվրոպական Միության բանկի հանձնառությունը ընդլայնելու Հայաստանի հետ համագործակցությունը Կառավարության համար առաջնահերթ ծրագրերի շրջանակներում:

Հաշվի առնելով ԵՆԲ ֆինանսավորմամբ ենթակառուցվածքային նոր ծրագրերի շրջափուլը՝ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ԵՆԲ գրասենյակի հիմնման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները համագործակցության ընդլայնման և ակտիվացման ուղղությամբ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության աջակցությամբ կազմակերպել են աշխատաժողով

ՀՀ ֆինանսների նախարարության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...