Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել  ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
14.02.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Վահե Հովհաննիսյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ ձևավորված համագործակցային հարաբերությունները: Նախարար Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նախարարությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը և դրա շրջանակներում փորձի փոխանակումը կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։

Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,  շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին։

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: