Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում դիպլոմների հանձնման արարողությանը
14.07.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում դիպլոմների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը:

Նախարար Հովհաննիսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, հաջողություններ է մաղթել իրենց հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ շրջանավարտներն իրենց ստացած մասնագիտական գիտելիքները կծառայեցնեն ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման:

Վահե Հովհաննիսյանը դիպլմներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողներին:

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: