Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամանորյա ուղերձը
29.12.2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

2017 թվականը աշխատանքի, արարելու և վերականգնողական տարի էր:

Մեր տնտեսությունը աստիճանաբար ոտքի է կանգնում, կայուն տնտեսական աճը մեզ հնարավորություն  է տալիս լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղել մեր քաղաքացիների կենսական պայմանների բարելավմանը և պետության սահմանների պաշտպանությանը:

Բարեկեցիկ հասարակություն մեկ-երկու տարում չի ստեղծվում. հաջողությունը հաջողությանը գումարելով, իրար օգնելով և ոչ թե խանգարելով, քայլ առ քայլ միայն հնարավոր կլինի Հայաստանում ձևավորել արդար խաղի կանոններով մրցունակ տնտեսություն:

Կառավարության ճիշտ տնտեսական քաղաքականության շնորհիվ 2017-ին մենք ձեռքբերումներ ենք ունեցել նաև միջազգային հարթակներում: Ուրվագծել ենք նոր համագործակցության եզրեր ֆինանսական և տնտեսական ոլորտներում, որոնք վստահաբար կնպաստեն մեր առջև դրված գերակա խնդիրների լուծմանը:

Անցնող տարին մենք ճանապարհում ենք բազմաթիվ ոլորտներում հուսադրող նախադրյալներով, բայց նաև գոյություն ունեցող խնդիրների ողջ գիտակցմամբ: Համոզված եմ, որ Հայաստանի տնտեսական ուղեգիծը ճիշտ է։

Մաղթում եմ խաղաղություն,  առողջություն և ընտանեկան բարօրություն:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)