ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Նախարարի առաջին տեղակալ
Կարեն Ասպետի ԲրուտյանՆախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջովին իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:
Նախարարի տեղակալը՝
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների սահմաններում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում նրանց կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների սահմաններում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների սահմաններում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների սահմաններում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները: