Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության պատվիրակությանը
02.11.2017
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության պատվիրակությանը

Նոյեմբերի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև արդյունավետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայկական կողմն ընդգծել է Հայաստանում ՏՏ ոլորտի գրանցած առաջընթացի կարևորությունը և հույս հայտնել, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցությունը կարող է խթան հանդիսանալ հետագա ձեռքբերումների համար:

«Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության մակարդակը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները կուսումնասիրեն հանրային ֆինանսների կառավարման բնագավառը կարգավորող հիմնական ռազմավարական փաստաթղթերը և ուսումնասիրություն արդյունքների, ինչպես նաև ռազմավարական փաստաթղթերից բխող հիմնական գործառնությունների ավտոմատացմամբ պայմանավորված օպտիմալացման հնարավոր տարբերակների վերաբերյալ հանդես կգան ներկայացմամբ (presentation)։

Քննարկվել է նաև հանրային ֆինանսների թվայնացման համակարգի ներդրման հնարավոր հեռանկարը (Microsoft Dynamics), որը կիրառվում է բազմաթիվ առաջադեմ երկրներում: Կողմերը քննարկել են վերջինիս շրջանակներում պիլոտային ծրագրի իրականացման հավանականությունը: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրումը և առաջարկել «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին ՀՀ-ում կազմակերպել այլ երկրներում արդեն իսկ ներդրված հանրային ֆինանսների թվայնացված համակարգերի ներկայացումներ՝ ցուցադրական ռեժիմով (Demo version):

Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և պայմանավորվածություն ձեռք բերել հետագայում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման մասով:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: