Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Ազգային փոխանցումային հաշիվներ գործիքի վերաբերյալ քննարկմանը
12.06.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Ազգային փոխանցումային հաշիվներ գործիքի վերաբերյալ քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ մասնակցել են Ազգային փոխանցումային հաշիվներ (NTA) գործիքի վերաբերյալ քննարկմանը:

Բնակչության ծերացումը, որը բնորոշ է գրեթե բոլոր զարգացած երկրներին, բազմաթիվ մարտահրավերներ է բերում և կարող է լրջագույն ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա։ Այդ ազդեցությունը գնահատելու համար Միավորված ազգերի կազմակերպության կողմից մշակվել է Ազգային փոխանցումային հաշիվներ (NTA) գործիքը, որը ցույց է տալիս, թե բնակչության յուրաքանչյուր տարիքային խումբ որքան եկամուտ է ստեղծում և որքան է ծախսում։

Գործիքը հնարավորություն է տալիս գնահատել բնակչության կառուցվածքի փոփոխությունների ազդեցությունը` տնտեսական քաղաքականություն մշակելու նպատակով, մասնավորապես, այն կիրառվում է հարկերի, պետական ֆինանսների, աշխատաշուկայի, կրթության և առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը ժամանակի ընթացքում գնահատելու համար։ Այն շատ կարևոր է նաև ժողովրդագրական կանխատեսումների տեսանկյունից, քանի որ ցույց է տալիս, թե բնակչության կազմում ավագ սերնդի մասնաբաժնի ավելացումը ապագայում ինչպիսի տնտեսական մարտահրավերներ կառաջացնի, որպեսզի հնարավոր լինի ժամանակին քայլեր նախաձեռնել դրանք մեղմելու կամ կանխելու համար։

ՀՀ ֆինանսների նախարարության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» Ժողովրդագրության ինստիտուտի օգնությամբ, «Ամերիա» խորհրդատվական կենտրոնը կառուցել է Հայաստանի առաջին Ազգային փոխանցումային հաշիվների աղյուսակները և իրականացրել դրանց վերլուծությունը, որոնք ներկայացվել են տարբեր գերատեսչությունների ավելի քան 40 ներկայացուցիչների։

Քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հույս է հայտնել, որ ներկա գերատեսչությունները կիրառության կվերցնեն Ազգային փոխանցումային հաշիվներ գործիքը՝ բնակչության ծերացմամբ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման համար։

- Այս գործիքը մեզ պետք է նաև օգնի հասկանալ, թե մեր ապագա խնդիրները որտեղից են գալու և ֆինանսավորումն ուղղել այդտեղ, քանի դեռ այդ խնդիրները չեն դարձել անկառավարելի,-  նշել է ֆինանսների նախարարի տեղակալը։

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: