Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԿԶԵՀ պորտֆելի քննարկում
26.08.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԿԶԵՀ պորտֆելի քննարկում

Օգոստոսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հետ համագործակցությամբ ՀՀ տարածքում իրականացված և իրականացման ենթակա ներդրումային և դրամաշնորհային նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) վերաբերյալ քննարկում՝ ՀՀ և ԿԶԵՀ գործընկերների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների՝ Նախագծերի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք գործընկերներին են ներկայացրել 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին հակիրճ հաշվետվություններ։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) տարածաշրջանային ֆինանսական կառույց է՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող միջոցների ծավալով, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: Հիմնադրամի նպատակն է աջակցել մասնակից պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև նպաստել դրանց շարունակական զարգացմանը։

ՀՀ-ում Հիմնադրամի պորտֆելը ներառում է ավելի քան 10 ծրագիր` 540 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի չափով:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սուվերեն «BB-» վարկանիշը կայուն հեռանկարով

Օգոստոսի 23-ին «Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաև «կայուն»...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: