Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցության շրջանակներում քննարկումներին
25.07.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցության շրջանակներում քննարկումներին

Հուլիսի 7-ից 9-ը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակներում քննարկումների ՀՀ ՖՆ մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավման ուղղությամբ։

Այցը կազմակերպվել է ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև 2023-2025թթ. երկկողմ համաձայնագրի 2024թ. միջոցառումների ծրագրով նախատեսված «ՀՀ մակրոտնտեսական և բյուջետային կանխատեսումների համակարգի զարգացում» ուղղության շրջանակներում։ Վերջինիս ընթացքում պատվիրակությունը մասնակցել է հարկային եկամուտների կանխատեսման ուղղությամբ կատարված աշխատանքի ամփոփ արդյունքների, ինչպես նաև տնտեսության իրական հատվածի ցուցանիշների կանխատեսման գործիքակազմի կատարելագործման աշխատանքների քննարկումներին։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին․

  • երկկողմ համագործակցության շրջանակներում գործող ծրագրերի ընթացքը,
  • «ՀՀ մակրոտնտեսական և բյուջետային կանխատեսումների համակարգի զարգացում» ծրագրի ընթացիկ արդյունքները,
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում իրական հատվածի կանխատեսումների համար ներկայումս կիրառվող մոդելային համակարգը,
  • ՌԴ ՖՆ գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակված կիսակառուցվածքային մակրոտնտեսական մոդելը և դրա միջոցով կանխատեսումների իրականացումը,
  • հարկաբյուջետային կանխատեսումների և ռիսկերի գնահատման համակարգը ՌԴ ֆինանսների նախարարությունում,
  • համագործակցության շրջանակներում նոր գործիքակազմի մշակումը մակրոտնտեսական բնույթի հարկաբյուջետային ռիսկերի գնահատման ուղղությամբ։

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...