Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին
07.07.2023
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հուլիսի 7-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Այցի նպատակն էր ներկայացնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային գործող տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին իր պաշտոնավարման ընթացքում հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար:

Շնորհավորելով Ալկիս Բրիենիոս Դրակինոսին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը մաղթել է արգասաբեր գործունեություն, որը, վստահաբար, կնպաստի Հայաստան-ՎԶԵԲ գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Հատկանշական է, որ Ալկիս Բրիենիոս Դրակինոսը ՎԶԵԲ երևանյան գրասենյակի առաջին ղեկավարն է և պաշտոնավարել է 1999-2000թթ.:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի աջակցությամբ ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հաջորդ տարի Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպչական աշխատանքներին:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: