Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ «Հաշվապահության, աուդիտի և կայունության հաշվետվողականության բարելավման» ծրագրի (EAASURE) մեկնարկի միջոցառմանը
04.06.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ «Հաշվապահության, աուդիտի և կայունության հաշվետվողականության բարելավման» ծրագրի (EAASURE) մեկնարկի միջոցառմանը

Մայիսի 28-29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը և հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը մասնակցել են Համաշխարհային բանկի «Հաշվապահության, աուդիտի և կայունության հաշվետվողականության բարելավման» ծրագրի (EAASURE) մեկնարկի միջոցառմանը, որի ընթացքում շահառու երկրների հետ քննարկվել են ծրագրով նախատեսված գործողություններն ու ակնկալվող արդյունքները: Ծրագիրը հետագա աջակցություն կտրամադրի շահառու 11 երկրներին՝ կորպորատիվ ֆինանսական և կայուն հաշվետվողականության ոլորտում ԵՄ նոր պահանջներին արձագանքելու հարցում:

Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել շփվելու միջազգային փորձագետների և տարածաշրջանային գործընկերների հետ՝ կորպորատիվ կայունության և ֆինանսական հաշվետվողականության, հանրային վերահսկողության և աուդիտի հետ կապված թեմաների շուրջ:  

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: