Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը
09.10.2019
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով Բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ընթացիկ համագործակցությունը, նախարար Ջանջուղազյանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել տարածաշրջանային տնօրենի պաշտոնը վերջերս (ս.թ. հուլիս) ստանձնած պարոն Մոլինեուսի հետ: Հանդիպման ընթացքում պարոն Մոլինեուսը, ողջունելով ՀՀ կառավարության նախաձեռնած ներկայիս բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել Համաշխարհային բանկի անունից աջակցելու ՀՀ կառավարությանը՝ այլ երկրների արդեն իսկ հաջողված բարեփոխումների փորձը Հայաստանին փոխանցելու հարցում: Ս. Մոլինեուսը նաև հավելել է, որ նմանատիպ փորձի և համապատասխան տեղեկատվության փոխանակման անհրաժեշտ գործիքակազմ Համաշխարհային բանկում առկա է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի բյուջետային գործընթացին, և կողմերը քննարկել են հարկաբյուջետային շրջանակին առնչվող կոնկրետ հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել Բանկի պատվիրակությանը արդյունավետ համագործակցության համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: