Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը և արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը Ալմաթիում մասնակցել են ԱՄՀ CCAMTAC տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված աշխատաժողովին
28.02.2025
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը և արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը Ալմաթիում մասնակցել են ԱՄՀ CCAMTAC տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված աշխատաժողովին

ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը և արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել են ԱՄՀ CCAMTAC տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված աշխատաժողովին, որին ներկա էին ներկայացուցիչներ Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրներից և Մոնղոլիայից:

Աշխատաժողովը նվիրված էր տարածաշրջանի երկրների միջև հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում առանցքային հարցերի վերաբերյալ փորձի փոխանակմանը, մասնավորապես` ուշադրության կենտրոնում էին հարկաբյուջետային կանոններին և ռիսկերին վերաբերող հարցերը։

Քննարկումների ընթացքում ՀՀ ՖՆ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են Հայաստանում հարկաբյուջետային կանոնների համակարգի, վերջին տարիներին դրա արդյունավետության, հարկաբյուջետային կանոնների մոդելավորման մոտեցումների, ինչպես նաև մակրո-ֆիսկալ ռիսկերի գնահատման, կառավարման և քաղաքականության մշակման գործընթացում դրանց ինտեգրման վերաբերյալ ՀՀ առաջատար փորձը։

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...