Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվել են խորհրդատվական սեմինարներ մասնակցային բյուջետավորման ներդրման վերաբերյալ
25.04.2024
ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվել են խորհրդատվական սեմինարներ մասնակցային բյուջետավորման ներդրման վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության և ՌԴ ֆինանսների նախարարության միջև երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ պետական ​​մարմինների և քաղաքապետարանների մասնագետների համար անցկացվել է վերապատրաստում քաղաքապետարաններում մասնակցային բյուջետավորման նախագծերի իրականացման գործնական ասպեկտների վերաբերյալ։

Երկու օրվա ընթացքում Ռուսաստանի ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ​​ֆինանսական ինստիտուտի (НИФИ) Մասնակցային բյուջետավորման կենտրոնի փորձագետները դասախոսություններ են կարդացել և խորհրդատվություններ անցկացրել Հայաստանի Հանրապետությունում մասնակցային բյուջետավորման մեխանիզմի փորձարկման արդիական հարցերի շուրջ։

2024թ. Հայաստանում մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի մասնակից են դարձել չորս համայնքներ՝ Աշտարակը, Արմավիրը, Աբովյանը և Ջեմրուկը։ 2024թ. համայնքի բնակիչների կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորման նպատակով ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների չափը կկազմի 500 մլն դրամ։ Պիլոտային ծրագրի ընթացքում համայնքներում անցկացված հանրային քվեարկության արդյունքում որոշվել են քաղաքացիների նախագծային առաջարկները։ Առավելագույն ձայներ հավաքած առաջարկները կյանքի կկոչվեն մինչև տարեվերջ։

Ապրիլի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիների ներգրավումը ՀՀ բյուջետային քաղաքականության իրականացմանը» սեմինարը, որտեղ НИФИ-ի փորձագետները հանդիպել են ՀՀ ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են մասնակցային բյուջետավորման իրականացման տարբեր մոտեցումներ, այդ գործընթացում տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների մասնակցության  մեխանիզմների մշակման, պետական աջակցության, ենթակառուցվածքների ձևավորման և համապետական ու տեղական մակարդակներում մասնակցային բյուջետավորման ներդրման զարգացումների մշտադիտարկմանն առնչվող հարցեր:

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության քաղաքապետարաններում մասնակցային բյուջետավորման զարգացման առաջին քայլերը» կլոր սեղան-քննարկումը։ Բարձրացվել են համայնքներում մասնակցային բյուջետավորման կիրառման գործնական խնդիրները: Քննարկվել են բյուջեի ծախսերի ուղղությունները, նորմատիվ-իրավական ձևակերպման բնույթը, ծրագրի իրականացման տեխնիկական ասպեկտները, քաղաքացիների իրազեկման և խորհրդատվական աջակցության մեթոդները որոշելու միջոցառումներին քաղաքացիների ներգրավման տարբերակերը և մասնակցության մոտիվացիա ստեղծելու մեխանիզմները: НИФИ-ի փորձագետները կիսվել են Ռուսաստանի Դաշնության վարչական շրջաններում և քաղաքային միավորներում մասնակցային բյուջետավորման կիրառման իրենց փորձով:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին

Մայիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)