ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» N348-Ն հրամանի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների (գործակալների) և պոտենցիալ մասնակիցների գործունեության 4-րդ եռամսյակի և տարեկան գնահատականները: Գնահատման արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
2018 թվականին գործող գործակալների ցանկում ընդգրկվելու նպատակով այն պոտենցիալ մասնակիցները, ովքեր բավարարում են ՀՀ ֆինանսների նախարարի 13.07.2017թ. N348-Ն հրամանի 7-րդ կետով սահմանված պահանջներին, պետք է մինչև 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ժամը 18:00-ը ՀՀ ֆինանսների նախարարություն (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) ներկայացնեն ՀՀ ֆինանսների նախարարի 13.07.2017թ. N348-Ն հրամանի 8-րդ կետով սահմանված ռազմավարություն և 28-րդ կետով նախատեսված դիմում: