Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարությունը ք. Ծաղկաձորում անցկացրել է «Նախարարության ապագայի պատկերը» խորագրով արտագնա աշխատանքային հավաք
17.07.2023
ՀՀ ֆինանսների նախարարությունը ք. Ծաղկաձորում անցկացրել է «Նախարարության ապագայի պատկերը» խորագրով արտագնա աշխատանքային հավաք

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Համաշխարհային բանկի աջակցությամբ, հուլիսի 14-ից 16-ը ք. Ծաղկաձորում անցկացրեց «Նախարարության ապագայի պատկերը» խորագրով արտագնա աշխատանքային հավաք՝ նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Միջոցառման նպատակն էր նախարարության ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ մասնակցային քննարկում ապահովելը, գալիք երեք տարիների համար հստակ ուղղությունների ձևակերպումը, ինչպես նաև մի շարք առանցքային հարցերի շուրջ պատկերացումների ներդաշնակեցումը:

Եռօրյա քննարկումների արդյունքում քննարկվել, ներկայացվել և մշակվել է.

  • առաքելությունը, արժեքները և ռազմավարական ուղղությունները
  • կազմակերպական մշակույթի ազդեցությունը ռազմավարության ներդրման հաջողության համատեքստում
  • կոմպետենցիաները որպես ռազմավարական պլանի իրագործման կարևորագույն բաղադրիչ

Բացի այդ, կարևոր քննարկում ծավալվեց ԿՖԿՏՀ-ի (կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգ) ներկա փուլի և հետագա անելիքների մարտահրավերների շուրջ և ներկայացվեցին մշակման գործընթացի կազմակերպման արդյունավետ փորձերը Համաշխարհային բանկի խմբի կառավարման ավագ մասնագետ Խուրամ Ֆարուքի կողմից:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: