Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2024թ. պետական բյուջեի մասին նախագծի լրամշակված տարբերակը
06.12.2023
ՀՀ ֆինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2024թ. պետական բյուջեի մասին նախագծի լրամշակված տարբերակը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի փոփոխված տարբերակով նախատեսվել են 2 տրլն 723 մլրդ դրամ եկամուտներ:

Առաջին ընթերցմամբ նախատեսված 3 տրլն 17 մլրդ ծախսերի փոխարեն նախատեսվել է 3 տրլն 206 մլրդ դրամ:

Կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ. դրանք ավելի քան 27 տոկոսով կգերազանցեն 2023թ. պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերին:

2024թ. կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6.6 տոկոսը՝ 2023-ի նկատմամբ աճելով 0.7 տոկոսով:

2024թ. կապիտալ ծախսերի 42 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտի: Բյուջեի դեֆիցիտը նախնական տարբերակի համեմատ կավելանա շուրջ 142 մլրդ դրամով և կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը:

Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվի և կկազմի 48.3 տոկոս:

Նախարարի ելույթը՝ ստորև

 

Նորություններ  ➤

Նորության նկար

«Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սուվերեն «BB-» վարկանիշը կայուն հեռանկարով

Օգոստոսի 23-ին «Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաև «կայուն»...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: