Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ Ֆինանսների նախարարը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
06.03.2024
ՀՀ Ֆինանսների նախարարը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի հետ:

Նախարար Հովհաննիսյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, այնուհետև գոհունակություն հայտնել ՀՀ ֆինանսների նախարարության՝ հոլանդական կողմի հետ ունեցած բարձր մակարդակի համագործակցության վերաբերյալ, որը հատկապես ցայտուն կերպով դրսևորվում է Համաշխարհային Բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ընկերակցային խմբերի շրջանակներում, որոնք առաջնորդում է հոլանդական կողմը՝ ներկայացնելով նաև ՀՀ-ն նշյալ կառույցների կառավարիչների խորհուրդներում: Կարևորվել է նաև երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված փորձի փոխանակման և կարողությունների զարգացման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ընթացող համագործակցությունը:   

Նախարարը բարձր է գնահատել հոլանդական կողմի առանձնահատուկ մոտեցումը՝ ուղղված  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն աջակցելուն, նաև ընդգծել է այդ ուղղությամբ կողմերի միջև համագործակցության շարունակականության կարևորությունը: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Երևանում ս.թ. մայիսի 14-16-ը կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը: Հոլանդական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընթացին անհրաժեշտության դեպքում: Նաև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:

Կողմերը պայմանավորվել են    շարունակել համատեղ ջանքերը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: