Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
14.01.2025
ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.23-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հայտարարություն

Երեքշաբթի, 14 հունվարի  2025

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Ֆինանսների նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25-32.23-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել նախարարության հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25-32.23-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25-32.23-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/    «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:

           Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:

          Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը,  որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝  «Իմ էջը»  բաժնում   («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել  հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

        Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25-32.23-Մ2-2)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

          Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:

          Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25-32.23-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

  1. դիմում.
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
  3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.
  5. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի լուսապատճենը.
  6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 14-ին ժամը 09։00-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը՝ ժամը 24։00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 15։00- ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 15։00- ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձը 267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ է։

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք

հոդվածներ՝ 4-5, 10-12, 17, 19-24, 31, 33-34, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

  1. «Հանրային ծառայության մասին» օրենք

հոդվածներ՝ 5, 7-9, 15, 30-31, 50, 52

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

  1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք

հոդվածներ՝ 5, 7, 9-10, 12, 20-23

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=157366

  1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք  

հոդվածներ 5-6, 10, 12, 15․1, 16, 19, 23-24,

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163739

  1. «Պետական նպաստների մասին» օրենք

հոդվածներ՝ 3, 6, 27, 29

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186727 

  1. «Պետական կենսաթոշակների մասին» օրենք

հոդվածներ՝ 1, 6, 16, 19, 33, 35, 39, 40

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187976 

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155096

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186284 

  1. Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
    Էջեր՝ 11-104

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  1. «Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ. Էջեր՝ 64-110, 215-222

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Խնդրի լուծում»
  • «Բարեվարքություն»
  • «Հաշվետվությունների մշակում»

Թեստի ձևանմուշը կցվում է:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1, հեռախոսահամար՝ 011-800104, էլ. փոստի հասցե՝ mariam.ter-hovhannisyan@minfin.am

 

ՀՐԱՄԱՆ

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են կոնվենցիա

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...