10.01.2018
ՀՀ ՖՆ-ում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը
Հունվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում 2017 թվականին կատարված փոփոխությունները, քննարկվել են ուղևորափոխադրումների ծառայության հարկման համակարգի փոփոխության արդյունքում առաջացած խնդիրները, ինչպես նաև խողովակների արտադրությունում օգտագործվող հումքի որոշ տեսակների ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու և համատեղ գործունեության հարկման մեխանիզմների վերանայման նպատակահարմարության հարցերը:
Խորհրդի նիստի արդյունքում որոշվել է օրակարգում ներառված հարցերի քննարկումը շարունակել աշխատանքային կարգով, որից հետո առաջարկվող խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը: