Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ կառավարության հայտը եռամյա ծրագրի համար կներկայացվի ԱՄՀ խորհրդին
26.02.2019
ՀՀ կառավարության հայտը եռամյա ծրագրի համար կներկայացվի ԱՄՀ խորհրդին

2019թ. փետրվարի 12-ից 26-ը Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսեյն Սամիիի գլխավորած պատվիրակության հետ կայացել են ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի հանդիպումները, որոնց նպատակն էր քննարկել ԱՄՀ հետ նոր եռամյա ծրագիրը (Precautionary Stand-By Arrangement): Ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության համապարփակ տնտեսական բարեփոխումների իրականացմանը` կայուն և ներառական աճ ապահովելու համար` պահպանելով հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը և նվազեցնելով արտաքին խոցելիությունը: Ծրագիրը հնարավորություն կտա նաև ստանալ ԱՄՀ աջակցությունը ՀՀ կառավարության ծրագրի առանցքային խնդիրների իրագործման համար, մասնավորապես՝  գործարար միջավայրի բարելավման, մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և պետական կառավարման բարելավման ուղղությամբ:

Ծրագրի ընթացքում ԱՄՀ առաքելության հետ քննարկվել են ՀՀ մակրոտնտեսական զարգացումները, միջնաժամկետ կանխատեսումները և ՀՀ կառավարության ու կենտրոնական բանկի առանցքային բարեփոխումները: ԱՄՀ առաքելության կողմից գնահատվել է (ԱՄՀ առաքելության մամլո հաղորդագրությունը տե՛ս հետևյալ հղմամբ՝ https://www.imf.org/en/News/Articles/2019/02/26/armenia-pr1959-imf-staff-completes-2019-article-iv-mission-and-reaches-a-staff-level-agreement), որ Հայաստանի կողմից վարվող խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության արդյունքում  Հայաստանի տնտեսական ցուցանիշները, հարկաբյուջետային միջավայրը և ֆինանսական համակարգը կայուն են, իսկ ՀՀ կառավարությունը տնտեսության զարգացման համար նախաձեռնել է առանցքային բարեփոխումներ:

Քննարկումների արդյունքում ձևավորվել է ՀՀ կառավարության մակրոտնտեսական և կառուցվածքային բարեփոխումների և տնտեսության միջնաժամկետ զարգացումների շրջանակը, որը Ծրագրի կնքման դեպքում  կդրվի դրա հիմքում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ քննարկումների արդյունքներն արտացոլող՝ ՀՀ կառավարության հայտը ներկայացնել ԱՄՀ խորհրդի քննարկմանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)