Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի  միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ
17.10.2017
ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակության կազմում եղել են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և այլ պաշտոնյաներ:

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի և ՀԲ  Dutch Constituency-ի  գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթի պատրաստման և համաձայնեցման ժամկետները, 2018 թվականին «Զարգացման քաղաքականության գործիքից» օգտվելու նպատակահարմարության հարցը և «Պարտքը բնապահպանության դիմաց» ծրագրի իրագործմանն ուղղված հետագա համատեղ քայլերը:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի գծով վարչության պետ Ջիհադ Ազուրի հետ: Քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱՄՀ նախորդ ծրագրի հաջող ավարտին և հայկական կողմի` ԱՄՀ-ի հետ External Fund Facility գործիքի շրջանակներում նոր ծրագիր սկսելու հնարավոր առաջարկին ու ֆիսկալ կանոնների վերանայման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր ծրագրի ուղղությամբ հետագա աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ: Կողմերը համաձայնության են եկել հետագայում ևս շարունակել համատեղ ջանքերը ՀՀ ֆիսկալ կանոնների վերանայման, մասնավորապես նաև` ԱՄՀ կողմից նոր տեխնիկական աջակցության ներգրավման մասով:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: