Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը  ԱԺ-ում մասնակցել է բանկային ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկմանը
31.01.2023
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ԱԺ-ում մասնակցել է բանկային ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկմանը
Հունվարի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մասնակցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի գլխավորությամբ անցկացված քննարկմանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի վերաբերյալ:
 
Քննարկմանը մասնակցել են նաև այլ ներկայացուցիչներ Կառավարությունից և Հայաստանում գործող բանկերից:
 
Ներկայացնելով օրենսդրական փաթեթով նախատեսվող փոփոխություններն ու լրացումները` Արման Պողոսյանը նշել է, որ առաջարկվում է անշարժ գույքի օտարման գործարքների ԱԱՀ և շահութահարկով հարկման բազաների նվազագույն կանոնների որոշմամբ` ընդհանուր մոտեցումից երկու դեպքերում բացառություն սահմանել բանկերի և վարկային կազմակերպությունների համար:
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել անշարժ գույքի օտարման գործարքներին, առկա ռիսկերին և դրանց կառավարմանը:
Բանկային ոլորտում առաջացած մի շարք այլ խնդիրների քննարկման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ աշխատանքային քննարկում:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: