Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կառավարությունում քննարկվել է ՀՀ 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը
13.08.2024
Կառավարությունում քննարկվել է ՀՀ 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Օգոստոսի 13-ին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը:

Ներկայացվել է բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով 2024թ. մակրոտնտեսական ընթացիկ զարգացումներին, պետական բյուջեի արդյունավետ իրականացման հիմքերին և պլանավորման աշխատանքների բարելավման ուղղություններին:  Անդրադարձ է կատարվել նաև պետական բյուջեի վերաբաշխումների և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների վերաբերյալ նախագծերին:

Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված հաշվետվության շուրջ, դիտարկումներ կատարել որոշ հարցերի վերաբերյալ: Կարևորվել է պետական բյուջեի՝ պատշաճ մակարդակով կատարումը և նախատեսված կապիտալ ու ընթացիկ ծախսերի, պետական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի իրականացումը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համատեղ ջանքերով կազմակերպված «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: