Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կառավարությունը հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-23 թվականների ռազմավարությունը
28.11.2019
Կառավարությունը հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-23 թվականների ռազմավարությունը

Կառավարությունը հաստատեց Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ)  2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը։

Նոյեմբերի 28-ի նիստում ռազմավարությունը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է. «14 ոլորտներ են ընդգրկված ռազմավարությունում, այդ ամբողջը ծածկում է պետական ֆինանսների կառավարման համակարգը, թվով 27 բաղադրիչներ են առանձնացված և այդ բաղադրիչների համար 56 թիրախներ են առաջարկված ռազմավարության նախագծով, որոնց համար 63 կատարողական վերջնական արդյունքային ցուցանիշներ են սահմանված»։

Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել են հետևյալ թվով 14 ոլորտները՝

Հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն․
Պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն,
Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի եւ պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում,
Բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ,
Պետական պարտք,
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում,
Կորպորատիվ հաշվապահական հաշվառումեւ աուդիտ,
Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում եւ հսկողություն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ),
Պետական գնումներ,
Պետական ներքին ֆինանսական հսկողություն եւ ֆինանսաբյուջետային վերահսկողություն,
Հանրային ակտիվների եւ հանրային ներդրումների կառավարում,
Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կառավարում,
Արտաքին վերահսկողություն եւ աուդիտ,
ԿՖԿՏՀ ներդրում:

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը հանրային բարիքի  արդար բաշխումն ապահովելն է:

Դրա համար պետք է ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն:

Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ)  2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունում մատնանշվում են ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված կառավարության հանձնառություները, որտեղ առաձնացված են հետեւյալ հիմնական ուղղությունները.

Վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարում,
Ներգրաված փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացում եւ բարելավում,
Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձեւավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը եւ հարկային վարչարարության արդիականացում,
Պետական ֆինանսերի նպատակային, խնայողաբար եւ արդյունավետ օգտագործում,
Ծախսերի նպատակայնության բարձրացման ապահովման համար անցում կկատարվի ռազմավարական պլանավորման համակարգին,
Ֆինանսական կարգապահության բարելավում,
Պետական կառավարման համակարգի օպտիմալացում,
Մարդկային կապիտալին եւ ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշռի  մեծացում,
Պետական բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացում,
Պետական գնումների արդար եւ թափանցիկ համակարգի ներդրում,
ՊՖԿ միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում,
 Հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրում,
Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երեւույթները ծնող պատճառների վերահսկման եւ վերջիններիս վերացմանը կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում։

Պետք է նշել նաեւ, որ Պետական ֆինանսների կառավարման (ՊՖԿ) գնահատականը կարող է իրականացվել միայն միջազգային մասնագիտացած կառույցների կողմից կամ աջակցությամբ, քանի որ ՊՖԿ համակարգը համապարփակ է եւ պետք է գնահատվի միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանությամբ սահմանված գնահատականին համապատասխան:

ՊՖԿ համակարգի գլխավոր առաջանահերթությունը համապատասխանության ապահովումն է գործող իրավակարգավորումներին, ինչպես նաեւ հավաստիացումն է առ այն, որ ռեսուրսների կառավարումը համապատասխանում է խնայող, օգտավետ եւ արդյունավետ կառավարման սկզբունքներին եւ ապահովում է «փողի դիմաց արժեք» սկզբունքի պահպանումը։




Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Սլովենիայի ֆինանսների նախարարին

Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարար Կլեմեն Բոստյանչիչի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)