Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կարճիկյան Խաչատուր

24.07.1918թ.-04.11.1918թ.

Կարճիկյան Խաչատուր Հովհաննեսի (1882-1918)

Ծնվել է Էջմիածնում։ Մասնագիտությամբ` իրավաբան, հասարակական-պետական ու ազգային-քաղաքական գործիչ։ Ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, այնուհետև`  Սանկտ Պետերբուրգի իրավաբանական վարժարանը։ Եղել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, կամավորական շարժման գործուն մասնակից ու կազմակերպիչ, Ազգային բյուրոյին կից գործադիր հանձնաժողովի անդամ, մասնակից համահայկական համագումարի (IX-X 1917թ.), նորընտիր Ազգային խորհրդի անդամ։ Իբրև Սահմանադիր ժողովի պատգամավոր մտել է Սեյմ՝ վարելով ֆինանսների նախարարի պաշտոնը, Անդրկովկասյան բոնը կրել է նրա ստորագրությունը։ Կորցրել է հեղինակությունը Կարսի անկումից հետո (1918թ. ապրիլ, Չխենկելիի կառավարության հրամանով)։ Հայաստանի անկախության հռչակումից հետո տեղափոխվել է Երևան։ Հովհաննես Քաջազնունու կառավարության ֆինանսների, ապա խնամատարության նախարար։ Սպանվել է իր աշխատասենյակում Եգար Տեր-Մինասյանի ձեռքով` Կարսը դավաճանաբար թուրքերին հանձնելու պատճառաբանությամբ։