Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
21.12.2020
Հայտարարություն՝ ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա թղթե կրիչով փաստաթղթերը վերամշակման հանձնելու նպատակով հոլանդական աճուրդ-վաճառքի վերաբերյալ

Աճուրդը կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում, 2021 թ. հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ին: Կազմակերպվում է ՀՀ ֆինանսների նախարարության սեփականություն հանդիսացող՝ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա թղթե կրիչով փաստաթղթերի աճուրդ-վաճառք՝ հոլանդական աճուրդային եղանակով:

Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ 2000-2500 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա թղթե կրիչով փաս­տաթղթեր, մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, նախավճարը՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրա­պե­տության դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝

ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

բ. աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը։

Նախավճարը վճարվում է 900005028064 հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 18.00-ն ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեով։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակով պայմանավորված կարանտինը՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը սահմանված ժամկետում  կարող են ուղարկել նաև առցանց եղանակով՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական secretariat@minfin.am փոստի հասցեով: 

Աճուրդ-վաճառքով օտարվում է՝ Լոտ 2000-2500 կգ պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա թղթե կրիչով փաստաթղթեր, մեկնարկային գինը 1 կգ համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է վճարել լոտի գինը 900005028064 հաշվին` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 033 920101 հեռախոսահամարին կամ այցելել ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայք՝ www.minfin.am: Աճուրդի կազմակերպման վայրում կանոնակարգը կարող է տրամադրվել աճուրդի մասնակցին՝ համապատասխան դիմումի հիման վրա:

 

Հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ.` +37411800156

Էլ. փոստ` secretariat@minfin.am

 

Հավելված 1

Հավելված 2

Վկայականի նմուշ

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)